2019-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը (SWIFT-ի ռուսական համանման տարբերակը) կաշխատեցնի բլոկչեյն տեխնոլոգիայով, գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:Մասնավորապես, նշվում է, որ բաշխված ռեեստրների տեխնոլոգիան կբարձրացնի համակարգի պաշտպանվածության մակարդակը եւ կապահովի գործարքների թափանցիկությունը, ինչպես նաեւ կբարձրացնի SWIFT-ի ռուսական տարբերակի հանդեպ բանկերի եւ կազմակերպությունների հետաքրքրությունը: 26.03.2018 | 14:09 SWIFT-ը ՀՀ օգտատերերին աջակցություն կտրամադրի առանց միջնորդի Դեռ պարզ չէ՝ կարգավորիչը կօգտագործի բլոկչեյնի սեփակա՞ն մշակումը, թե՞ կօգտվի արդեն գոյություն ունեցող Etherium հարթակից: Կենտրոնական բանկում նշել են, որ դիտարկում են բաշխված ռեեստրների տեխնոլոգիայի կիրառման մի շարք տարբերակներ, այդ թվում՝ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման նպատակով: Կարգավորչի ներկայացուցիչը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ:Փորձագետների կարծիքով՝ բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման դեպքում կբարձրանա հաքերային հարձակումների նկատմամբ SWIFT-ի ռուսական տարբերակի պաշտպանվածության մակարդակը, իսկ համակարգը կարող է դառնալ անգամ ավելի հուսալի, քան SWIFT-ը: 18.04.2018 | 16:07 Ռուսաստանը չեն անջատի SWIFT-ից Աշխատանքային ռեժիմում SWIFT-ի ռուսական համակարգը գործարկվել է 2014թ. սեպտեմբերին: Նախագիծը կյանքի է կոչվել այն բանից հետո, երբ 2014թ. Եվրոպական խորհրդարանի մակարդակով քննարկվում էր ռուսական բանկերը SWIFT ցանցից անջատելու հնարավորությունը, ավելի ուշ նման տարբերակ դիտարկում էին նաեւ եվրոպական երկրների ԱԳՆ ղեկավարները: Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա սկզբին հաղորդվում էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների բանկերի ու ընկերությունների «SWIFT-ի այլընտրանքին» միանալու հնարավորության մասին:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 15814