Ռուսաստանը չեն անջատի SWIFT-ից

18.04.2018 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#SWIFT #Ռուսաստան
Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման SWIFT համակարգը Ռուսաստանին չի անջատի ցանցից պատժամիջոցների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, վկայակոչելով սեփական աղբյուրները, այս մասին այսօր Մոսկվայում հայտնել է SWIFT-ի գլխավոր տնօրեն Գոթֆրիդ Լայբրանդտը՝ ՍՎԻՖՏ-ի ռուսաստանյան ազգային ասոցիացիայի («Ռոսսվիֆտ») հավաքի եւ SWIFT-ի բիզնես ֆորումի շրջանակում:

«Վեդոմոստի»-ի աղբյուրի համաձայն՝ Գոթֆրիդ Լայբրանդտն ընդգծել է, որ SWIFT-ը չեզոք կազմակերպություն է:


Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հարցն առաջին անգամ բարձրացվել էր 2014-ին, երբ համակարգը պահանջ էր ստացել անջատելու որոշ օգտագործողների եւ առանձին երկրների SWIFT ցանցից, խոսքը Իսրայելի եւ Ռուսաստանի մասին էր:

Այդ ժամանակ համակարգը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նման նրբանկատ հարցի քննարկման ընթացքում SWIFT-ին վկայակոչումը անմիջական հարված է ընկերության հեղինակությանը:

«Մեր առաքելությունը ծառայությունների գլոբալ եւ չեզոք պրովայդեր լինելն է»,- ասվում էր SWIFT-ի հայտարարությունում:

SWIFT-ը նաեւ ընդգծել էր, որ «քաղաքական ճնշման ներքո միակողմանի կարգով որոշումներ չի ընդունի կազմակերպություններին իր ցանցից անջատելու վերաբերյալ»:
Դիտում՝ 4657
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW