Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆի խոսքով՝ ֆիզանձանց վարկավորման վերաբարյալ որոշումների 98%-ը բանկում ընդունում է արհեստական բանականությունը, իսկ իրավաբանական անձանց մասով այդ ցուցանիշը կազմում է 30%:Ինչպես նշել է Սբերբանկի ղեկավարը, այսօր հենց արհեստական բանականությունն է հանդիսանում գլխավոր տեխնոլոգիան, թվային դարաշրջանի «նոր էլեկտրականությունը»: «Արհեստական բանականությունը ոչ միայն հեշտացրել է հասանելիությունը տեղեկատվությանը, այլեւ հնարավորություն է տվել ավտոմատացնել որոշումների ընդունման գործընթացը: Խոսքը ոչ միայն կառավարչական հմտությունների, այլեւ բոլոր այն առօրյա որոշումների մասին է, որոնք պետք է ընդունի յուրաքանչյուր ոք»,- Գերման Գրեֆի խոսքն է փոխանցում Banki.ru կայքը: 30.03.2018 | 09:57 Սբերբանկի 1 մլն հաճախորդ հիփոթեքի հարցը լուծել է «ՏունՔլիք»-ի միջոցով Նրա կարծիքով՝ առաջընթացի համար մարդկային բանականությունն այլեւս բավարար չէ: «Մենք պետք է ստիպված լինեինք փոխել մեր ուղեղի բոլոր ունակություններն ու հնարավորությունները: Բայց դա անհնար է: Մարդն ամենաանկատար մեքենան է: Կարելի է փոխել համակարգչի պրոցեսորը, մի քանի անգամ հզորացնել այն, բայց նույն գործողությունը չի կարելի անել մարդու հետ»,- ասել է Գերման Գրեֆը: 11.04.2018 | 11:59 HSBC-ն արհեստական բանականությամբ կպայքարի փողերի լվացման դեմ Միաժամանակ, ինչպես նշել է բանկիրը, շատ տեխնոլոգիաներ պոտենցիալ ռիսկեր են պարունակում: Նա բերել է Չինաստանի օրինակը, որտեղ մարդու դեմքի ճանաչման 150 մլն տեսախցիկ է արդեն տեղադրված, իսկ մինչեւ 2025թ. երկրի կառավարությունը նախատեսում է եւս 450 մլն այդպիսի սարք գործարկել: «Այդ տեսակի տեխնոլոգիաների նկատմամբ աշխարհում բավական դժվար վերաբերմունք կա, սակայն նրանք ապահովում են այն, ինչը կարելի է անվանել «համընդհանուր թափանցիկություն», ընդ որում՝ տեղեկատվության հասանելիությունն ամեն ինչի ու բոլորի մասին անհնար կլինի սահմանափակել: Ինչպիսի՞ն կլինի աշխարհը, երբ յուրաքանչյուրս կսկսի ապրել «ապակե տանը» եւ այլեւս որեւէ բան հնարավոր չի լինի թաքցնել»,- տարակուսել է Գերման Գրեֆը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 14017