3-ամյա ֆինտեխ ստարտափի հաղթարշավը

16.04.2018 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Revolut #Նիկոլայ Ստորոնսկի
Միջազգային վճարումներով զբաղվող Revolut ստարտափի արժեքը, նախատեսվում է, որ մեկ տարուց պակաս ժամանակահատվածում կհնգապատկվի՝ նոր ներդրումային ռաունդի շնորհիվ:

Recode Daily տեղեկություններով՝ ռուսաստանցի վենչուրային կապիտալիստ Յուրի Միլներին պատկանող DST Global հիմնադրամը կգլխավորի ներդրումային շրջանը: Ընկերությունն այս պահին գնահատվում $1,4 մլրդ՝ կանխիկ նոր հոսքերը չհաշված:


Revolut-ը ներդրողների հետ բանակցությունների մեջ էր մի քանի ամիս շարունակ: Ենթադրվում էր, որ այն կներգրավի շուրջ $150 մլն, սակայն հավաքված ընդհանուր գումարը կարող է հասնել մինչեւ $250 մլն: Նշվում է, որ ներդրումային ռաունդը դեռ ավարտված չէ:

Լոնդոնում տեղակայված ընկերությունն անցած ամռանը գնահատվում էր $255 մլն:

Recode Daily-ին շեշտում է, որ արժեքի հնգապատիկ աճը հազվադեպ հանդիպող երեւույթ է՝ հաշվի առնելով այն, որ ֆինտեխ ոլորտը ներկայում իր լավագույն օրերը չի ապրում:

Նիկոլայ Ստորոնսկիի գլխավորությամբ ստարտափը գործում է որպես թվային բանկ՝ թույլ տալով օգտատերերին գումարներ փոխանցել տարբեր արժույթներով՝ առանց միջնորդավճարի: Ստարտափն ունի 1,7 մլն օգտատեր եւ ավելի քան 350 աշխատակից:  

DST Global հիմնադրամը վերջին ամիսներին սկսել է ավելի շատ կենտրոնանալ ֆինտեխ ուղղության վրա:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15922
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW