Twitter-ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը

27.03.2018 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Twitter #կրիպտոարժույթ #գովազդ
Twitter-ը`միանալով Facebook-ին եւ Google-ին, այսօրվանից կարգելի կրիպտոարժույթների գովազդը՝ փորձելով խուսափել հրապարակումներից, որոնք կարող են հանգեցնել հնարավոր խարդախությունների կամ խոշոր ներդրողների կորուստների։

Ինչպես Reuters գործակալությունը հայտնել են Twitter-ի գրասենյակից, կարգելվեն ICO-ին, ինչպես նաեւ տոկենների վաճառքին վերաբերող գովազդային արշավները։

Նոր քաղաքականությամբ կարգելվեն նաեւ կրիպտոարժույթների փոխանակման եւ դրանց դրամապանակի միջոցով կատարվող ծառայությունների գովազդները, եթե նման գործարքներ իրականացնողները խոշոր բորսային շուկաներում ցուցակված հրապարակային ընկերություններ չեն:


Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Facebook-ն արգելել էր կրիպտոարժույթներին, այդ թվում՝ բիթքոինին առնչվող բոլոր գովազդները՝ մարդկանց պաշտպանելու «ֆինանսական պրոդուկտներից եւ ծառայություններից, որոնք ասոցացվում են ապակողմնորոշիչ կամ խաբուսիկ գործունեության հետ»:


Իսկ ընթացիկ տարվա հունիսից Google-ը կարգելի կրիպտոարժույթի եւ ICO-ի գովազդը, ինչպես նաեւ կխստացնի գովազդի պայմանները ֆինանսական պրոդուկտների, այդ թվում՝ բինարային օպցիոնների համար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16746

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW