ՀՀ ստարտափները կարող են դիմել Fintech Stars աքսելերացիոն ծրագրին
23.03.2018 | 16:14
Գլխավոր էջ /
Նորություններ /
Ֆինտեխ /

Լուսանկարը՝ Fintech Stars

Այն անցկացվելու է Seedstars-ի կողմից՝ Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի (AIFC) եւ MOST Business Incubator-ի հետ համագործակցությամբ:
Banks.am-ի հետ զրույցում Seedstars Growth-ի աքսելերացիոն մենեջեր Ռեգինա Օվերչիկը տեղեկացրել է, որ 3-ամսյա ծրագիրը նախատեսված է զարգացող երկրների ֆինտեխ, ինշուրտեխ եւ e-commerce ստարտափների համար:
Fintech Stars ծրագիրը, որն ընթանալու է ֆինանսական ազատ գոտի համարվող Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի (AIFC) գրասենյակում, կմեկնարկի ապրիլի վերջին:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ ապրիլի 1-ը լրացնել հայտն այստեղ:
«Ծրագրի համար ընտրված ստարտափները կստանան $20 հազ. կանխիկ գումար, Seedstars-ի գլոբալ ցանցին միանալու հնարավորություն, ինչպես նաեւ փորձառու մենթորներից շարունակական խորհրդատվություն՝ ստարտափում 8% մասնաբաժին ունենալու դիմաց: Ծրագիրը հոգում է թիմի մինչեւ 3 անդամի օդանավի տոմսի եւ վիզայի հետ կապված ծախսերը: Բնակության ծախսերը փակելու համար կարելի է օգտագործել տրամադրվող $20 հազ. կանխիկ գումարը: Թիմերը պետք է առնվազն մեկ անդամ ուղարկեն Աստանա՝ ծրագրի ամբողջ ընթացքի համար»,- Banks.am-ին ասել է Ռեգինա Օվերչիկը:
Fintech Stars-ին դիմող ստարտափը պետք է ունենա ամսական նվազագույնը $5000 եկամուտ, ինչպես նաեւ նրա ամբողջ գործունեության ընթացքում ներգրավված ներդրումների չափը չպետք է գերազանցի $1 մլն-ը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: