Яндекс.Деньги ընկերության գլխավոր տնօրեն Իվան Գլազաչեւի կարծիքով՝ սմարթֆոնը այնքան ժամանակ կշարունակի մնալ վճարման ունիվերսալ միջոց՝ մինչեւ չհայտնվեն մարդու մարմնի մեջ տեղադրվող չիպերը:«Եթե երեւակայենք, ապա սմարթֆոնին այլընտրանք կարող է դառնալ միայն այն տեխնոլոգիան, որը տեղեկատվություն փոխանցելու եւ վճարում կատարելու համար կազատի մեզ որեւէ այլ իրից օգտվելու անհրաժեշտությունից. այդ տեխնոլոգիան կարող է լինել մարդու օրգանիզմում տեղադրվող պայմանական չիպը: Բայց, քանի դեռ այն չկա, սմարթֆոնն ունիվերսալ է, ուստի ապագան նրանն է»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իվան Գլազաչեւը: Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ փորձարկումներ են ընթանում այլ վճարային կրիչների հետ, ինչպիսիք են, օրինակ, մատանին կամ թեւնոցը, սմարթֆոնը որպես վճարման միջոց ավելի տարածված է, քանի որ հնարավորություն է ընձեռում վճարել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն, այսինքն՝ ոչ կոնտակտային եղանակով: 15.02.2018 | 10:00 Վճարային բաճկոն եւ մատանի. Mastercard-ը նոր ծրագիր է զարգացնում Իվան Գլազաչեւը նշել է, որ գլոբալ մակարդակում հենց սմարթֆոնների հետ են կապում համացանցի ներթափանցման աճը: Անցյալ տարվա տվյալներով՝ բջջային վճարման փորձ է ունեցել ինտերնետ օգտատերերի 68%-ը: «Վճարային ծառայությունների առումով Ռուսաստանը բավականին առաջադեմ երկիր է: Օնլայն վճարման միջին գումարն անընդհատ մեծանում է. վճարային փորձի աճին զուգահեռ՝ մեծանում է վստահությունն էլեկտրոնային վճարման նկատմամբ, այդ իսկ պատճառով օգտատերերը պատրաստ են գնալով ավելի շատ գումար ծախսել համացանցում»,- նշել է նա: 05.03.2018 | 10:28 Mastercard-ն ու «ՄեգաՖոն»-ը նոր քայլ են կատարել դեպի «թվային ապագա» Այսօր համացանցի ՌԴ օգտատերերի մոտ 66%-ը պարբերաբար վճարում է էլեկտրոնային դրամապանակների միջոցով, մինչդեռ 2012-ին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 27%: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 12515