Ռուսաստանի Կենտրոնական բանկը բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա մշակում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կարգավորիչների միջեւ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը: Ինչպես հաղորդում է Banki.ru-ն, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԿԲ նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան:«Մենք համաձայնություն ունենք ԵԱՏՄ երկրների կարգավորիչների հետ՝ մշակելու ֆինանսական հաղորդագրությունների՝ բաշխված ռեեստրների միջոցով փոխանցման համակարգի նախատիպ: Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ շրջանակում կարող ենք, օգտագործելով նոր տեխնոլոգիան, կառուցել հաղորդագրությունների փոխանակում, հնարավոր է՝ հետագայում նաեւ հաշվարկներ՝ արդեն հիմնվելով բաշխված ռեեստրների նոր մոտեցումների եւ սկզբունքների վրա»,- նշել է ՌԴ ԿԲ ներկայացուցիչը: 26.10.2017 | 14:29 Քննարկվում է ՀՀ պետական համակարգում բլոկչեյնի կիրառման հնարավորությունը Օլգա Սկորոբոգատովայի խոսքով՝ «Ֆինտեխ» ասոցիացիայի հարթակի շրջանակում դիտարկվում են նախատիպի մի քանի տարբերակներ: «Թեեւ շատ է խոսվում այն մասին, թե ինչ հրաշալի եւ իդեալական տեխնոլոգիա է բլոկչեյնը, իրականում մենք շատ հարցեր ունենք. այն դեռ չի լուծում արտադրողականության, ծանրաբեռնվածության, անվտանգության և մի շարք այլ հարցեր»,- նշել է նա:Անդրադառնալով ՌԴ-ում կրիպտոարժույթների շուկայի կարգավորմանը՝ Օլգա Սկորոբոգատովան ասել է, որ ԿԲ-ն մտադիր է թույլատրել Ռուսաստանում կրիպտոարժույթների մայնինգը, սակայն փոխանակումը դուրս բերել երկրի սահմաններից՝ կապված մեծ ռիսկերի հետ: 26.01.2018 | 14:15 Ռուսաստանում պատրաստ է կրիպտոարժույթների մասին օրինագիծը «Մենք առաջարկում ենք թույլատրել Ռուսաստանի տարածքում մայնինգը, միաժամանակ, նման կազմակերպությունների նկատմամբ առաջարկում ենք կիրառել այն նորմերն ու մոտեցումները, որոնք մենք կիրառում ենք գործունեության այլ տեսակներով զբաղվող իրավաբանական մյուս անձանց նկատմամբ»,- նշել է Օլգա Սկորոբոգատովան:Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «Թվային ֆինանսական ակտիվերի մասին» օրինագիծը, որով նախանշվում է թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ կրիպտոարժույթների կարգավիճակը: Օրինագծի շուրջ տարաձայնություն կա Ռուսաստանի ԿԲ-ի հետ՝ կրիպտոարժույթները ռուբլու, արտասահմանյան արժույթի եւ/կամ այլ ունեցվածքի հետ փոխանակելու հնարավորության հարցի շուրջ: ԿԲ-ի կարծիքով՝ այդ գործարքները պետք է թույլատրվեն միայն ֆինանսավորման ներգրավման նպատակով թողարկվող տոկենների նկատմամբ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 11105