Քննարկվում է ՀՀ պետական համակարգում բլոկչեյնի կիրառման հնարավորությունը
26.10.2017 | 14:29
Գլխավոր էջ /
Նորություններ /
Ֆինտեխ /

Լուսանկարը՝ ՀՀ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Banks.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ, մասնավորապես, ծրագրվում է առաջիկայում այս տեխնոլոգիայի հիման վրա ռեգիստրներ ստեղծել:
«Եթե ստեղծենք ռեգիստր, որտեղ մուտք արված տեղեկատվությունն անհնար է փոփոխել, ապա այն, նախ եւ առաջ, կնվազեցնի տրանզակցիոն ծախսերը, բացի այդ, ռեգիստրի նկատմամբ վստահությունը զգալիորեն կաճի, իսկ բիզնեսի ռիսկերն այս տեսանկյունից էապես կկրճատվեն»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է նույն տեխնոլոգիայի հիման վրա գործող կրիպտոարժույթներին, ապա Ալեքսանդր Խաչատուրյանը դրանց վերաբերյալ միանշանակ մոտեցում չի հայտնել:
Նրա խոսքով՝ բիթքոինը սկզբում բավական խոստումնալից էր իր եւ շատերի համար, սակայն հետագայում ի հայտ եկան դրա հետ կապված տարատեսակ խնդիրներ եւ հակասական հրապարակումներ:
«Այն, որ բիթքոինը սարսափելի տեմպերով թանկանում է, փաստ է: Ես 4-5 ամիս առաջ գնացել էի Վրաստան՝ տեսնելու այնտեղի բիթքոին «ֆերման»: Երբ սահմանը հատում էի՝ մեկ բիթքոինն արժեր $1200, այնտեղից վերադառնալուս նույն օրը երեկոյան դրա արժեքը հասել էր $1290-ի, իսկ ավելի ուշ կազմում էր մոտ $4000: Հետագայում գինը կտրուկ նվազեց՝ բիթքոինի վերաբերյալ հնչած բացասական հայտարարություններից հետո (իսկ անցած շաբաթ բիթքոինի փոխարժեքը գերազանցում էր $6000-ը –խմբ.)»,- ասել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը:
Ալեքսանդր Խաչատուրյանի խոսքով՝ բիթքոինի հետ կապված առկա են նաեւ իրավական խնդիրներ՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) առումով:
«Սովորաբար մենք գտնվում ենք ինչ-որ վերահսկողական հայեցակարգի ներքո. երբ գումար ենք ստանում, ստուգվում է դրա ծագումն ու ՓԼԱՖ-ի հետ հնարավոր կապը: Ապակենտրոնացված համակարգում գործող բիթքոինն այդ հնարավորությունը չունի, քանի որ գտնվում է կարգավորիչների վերահսկողությունից դուրս»,- շեշտել է նա:
Կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ կրիպտոարժույթի շրջանառության մեջ, ամեն դեպքում, որոշակի վերահսկողության անհրաժեշտություն կա:
«Կրիպտոարժույթները կարող են լավ գործիք լինել, եթե պետական մարմինները գոնե ՓԼԱՖ-ի մասով լուծում գտնեն, որպեսզի կարողանան հասկանալ՝ որտեղից է այդ փողը գեներացվում: Բացի այդ, կարեւոր է ապահովել դրա լիկվիդայնությունը: Եթե այսօր ձեզ համոզեմ բիթքոին գնել, սակայն հետագայում չկարողանաք այն Հայաստանում որեւէ տեղ ծախսել կամ փոխարկել այլ արժույթի, դա ձեզ համար կդառնա ոչ լիկվիդ ներդրում»,- ընդգծել է Ալեքսանդր Խաչատուրյանը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: