Ռուսաստանում պատրաստ է կրիպտոարժույթների մասին օրինագիծը

26.01.2018 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ռուսաստան #կրիպտոարժույթ #օրինագիծ
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Թվային ֆինանսական ակտիվերի մասին» օրինագիծը, որով նախանշվում է թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ կրիպտոարժույթների կարգավիճակը:

Ինչպես նշված է նախարարության պաշտոնական կայքում, օրինագիծը պատրաստվել է, ելնելով այն պարտադիր պայմանից, որ Ռուսաստանում վճարային միակ օրինական միջոց է հանդիսանում ռուբլին: «Անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանի տարածքում չի նախատեսվում կրիպտոարժույթների օգտագործումը որպես վճարային միջոց»:

Օրինագծով կարգավորվում են նաեւ տոկենների տեղաբաշխման ճանապարհով դրամական միջոցների եւ կրիպտոարժույթների ներգրավման (ICO) հետ կապված հարցերը՝ արժեթղթերի առաջնային տեղաբաշխման կարգավորման համանմանությամբ:


«Միաժամանակ, օրինագծի շուրջ տարաձայնություն կա Ռուսաստանի ԿԲ-ի հետ՝ կրիպտոարժույթները ռուբլու, արտասահմանյան արժույթի եւ/կամ այլ ունեցվածքի հետ փոխանակելու հնարավորության հարցի շուրջ: ԿԲ-ի կարծիքով՝ այդ գործարքները պետք է թույլատրվեն միայն ֆինանսավորման ներգրավման նպատակով թողարկվող տոկենների նկատմամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Այս կապակցությամբ նախարարությունը նշում է, որ այսօր կրիպտոարժույթների հետ գործարքները բավական լայն տարածում են ստացել եւ դրանց վրա օրենսդրական արգելքի կիրառումը կհանգեցնի նրան, որ կստեղծվեն պայմաններ՝ օգտագործելու կրիպտոարժույթը որպես գործիք՝ անօրինական բիզնեսի սպասարկման, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման համար:  

Օրինագծով առաջարկվում է սահմանել կրիպտոարժույթը որպես էլեկտրոնային ունեցվածք, իսկ կրիպտոարժույթներով գործարքները ՌԴ տարածքում իրականացնել միայն հատուկ պահանջներին համապատասխանող թվային ֆինանսական ակտիվների փոխանակման օպերատորների միջոցով: Ակնկալվում է, որ այս քայլերը զգալիորեն կնվազեցնեն զեղծարարության ռիսկերը, ինչպես նաեւ կնպաստեն կրիպտոարժույթներով գործարքների համար թափանցիկ հարկային ռեժիմի ստեղծմանը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12948
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW