«ԲելԱԶ»-ը պատրաստ է իր արտադրանքը վաճառել կրիպտոարժույթով
15.01.2018 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ http://www.belaz.by

««ԲելԱԶ»-ը մշտապես ձգտում է քայլել ժամանակին համընթաց եւ առավելի հասանելի դարձնել իր արտադրանքը»,- ասված է ընկերության պաշտոնական կայքում:
Իր այս ոչ ստանդարտ առաջարկի համար «ԲելԱԶ»-ը հունվարի 11-30-ն ընդունում է հայտեր:
«Կանխիկը հետզհետե պատմության գիրկն է անցնում, եւ նրան գալիս են փոխարինելու բանկային քարտերն ու էլեկտրոնային դրամապանակները: Իսկ վերջին տարիներին հայտնված նորարարությունը կարող է վերափոխել ամբողջ ֆինանսական աշխարհը: Խոսքը վիրտուալ փողերի, առաջին հերթին՝ բիթքոինի մասին է, որը կախված չէ կառավարություններից եւ բանկերից»,- ընդգծել են ընկերությունում:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2017թ. դեկտեմբերի 21-ին ստորագրել էր «Թվային տնտեսության զարգացման մասին» դեկրետը, որն իրավական պայմաններ էր ստեղծում ICO-ի անցկացման, կրիպտոարժույթի օգտագործման եւ սմարթ պայմանագրերի ներդրման համար։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: