Ամերիկացի ներդրող, միլիարդատեր Մայքլ Նովոգրացը (Michael Novogratz) մտադիր է ստեղծել Galaxy Digital բազմաֆունկցիոնալ կրիպտոարժութային առեւտրային բանկը, որը, շատերի պնդմամբ, կարող է ոլորտի Goldman Sachs-ը դառնալ:Ինչպես գրում է News.bitcoin.com կայքը, միլիարդատերը բիթքոինից դուրս էր բերել իր միջոցներն անցած տարեվերջին՝ շուկայի տատանողականության պատճառով, եւ հրաժարվել հեջ-ֆոնդ ստեղծելու իր գաղափարից: «Մեզ դուր չէին գալիս շուկայի պայմանները, հետեւաբար՝ որոշեցինք դադար տալ եւ վերագնահատել այն, ինչ անում ենք»,- նշել էր Մայքլ Նովոգրացը:Իսկ այժմ «նա վերադարձել է կրիպտոարժութային առեւտրային բանկ ստեղծելու այս կարեւոր գաղափարով եւ պատրաստվում է սեփական միջոցներից $400 մլն ներդնել այս հավակնոտ ծրագրում»:Բանկը ստեղծվելու է Bradmer Pharmaceuticals, First Coin եւ Galaxy Digital Holding ընկերությունների համագործակցության արդյունքում եւ իրականացնելու է թվային ակտիվների հետ կապված բազմաբնույթ գործարքներ, այդ թվում՝ տոկենների առաջնային տեղաբաշխում, ակտիվների կառավարում, առեւտուր, ներդրումներ եւ խորհրդատվություն:Նախատեսվում է բանկը ցուցակել TSX Venture Exchange կանադական էլեկտրոնային առեւտրային հարթակում: «Մայքլ Նովոգրացը լինելու է հազվագյուտ ներդրումային «թռչնակներից». ռիսկի գնալ ուրիշների միջոցներով կարող են շատերը, սակայն ոչ բոլորն են պատրաստ ներդնել սեփական միջոցները»,- գրում է կայքը:Մայքլ Նովոգրացը նախկինում աշխատել է Fortress Investment Group.-ի հեջավորման ֆոնդում, իսկ դրանից առաջ՝ Goldman Sachs-ում: 2007-ին եւ 2008-ին ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 27465