Telegram-ն ICO-ի միջոցով մտադիր է $500 մլն ներգրավել

09.01.2018 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Telegram #ICO
Telegram մեսենջերը մտադիր է ICO-ի (Initial Coin Offering, տոկենների առաջնային տեղաբաշխում) միջոցով $500 մլն ներգրավել:

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, վկայակոչելով TechCrunch-ը եւ սեփական աղբյուրները, մեսենջերն այս միջոցներն օգտագործելու է իր բլոկչեյն հարթակն ու կրիպտոարժույթը ստեղծելու նպատակով, ինչը «նրան թույլ կտա կախված չլինել կառավարություններից կամ բանկերից»:

Նոր ստեղծվող կրիպտոարժույթը կարող է կրել Gram անունը:


ICO-ն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտին, թողարկման շուրջ 4%-ը կպահպանվի ընկերության աշխատակիցների համար:

TechCrunch-ը համոզմունք է հայտնել, որ այս ICO-ն մեծ պահանջարկ կունենա՝ ի տարբերություն բազմաթիվ ստարտափների իրականացրած ICO-ների, քանի որ այս անգամ խոսքը արդեն հեղինակություն վայելող մեսենջերի մասին է:

Առաջին փուլում մեսենջերն իր տոկենները կառաջարկի սահմանափակ թվով ներդրողների, այնուհետեւ կընդլայնի մասնավոր ներդրողների շրջանակը: Նախնական փուլում նվազագույն ներդրումը կարող է կազմել $20 մլն, ընդ որում՝ մեսենջերը կարող է ներդրումը պահանջել ոչ թե կրիպտոարժույթով, այլ իրական արժույթով, օրինակ՝ դոլարով:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18642

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW