ICO 2017. Զեղծարարները $300 մլն են գողացել
07.12.2017 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ medium.com

Նման տվյալներ նշված են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի՝ օրերս հրապարակած զեկույցում:
Ընդհանուր առմամբ, ICO-ի միջոցով այս տարվա ընթացքում ներգրավվել է $3,5 մլրդ:
Ինչպես գրում է Banki.ru կայքը, ներկայացնելով զեկույցը, ICO-ի նկատմամբ հաքերների հետաքրքրությունը պայմանավորված է մասնակիցների կողմից ներդրվող գումարների զգալի չափերով: Միջին մասնակիցը ICO-ում ներդնում է մոտ $5 հազ.:
«Այս տարվա ընթացքում մենք արձանագրել ենք 2 հազ-ից ավելի հաքերային հարձակում անցկացվող ICO-ների վրա: Սա ICO-ի միջոցով գումարներ շորթելու առավել տարածված եղանակն է»,- հայտարարել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր հակավիրուսային փորձագետ Ալեքսանդր Գոստեւը:
Երկրորդ եղանակը, ըստ տարածվածության, ֆիշինգային կայքերի (կեղծ կայքեր, որոնք արտաքնապես շփոթելու աստիճան նման են որեւէ իրական կայքի - խմբ.) ստեղծումն է:
Երրորդ տեղում սփամային նամակներն են, որոնց հեղինակները համոզում են ներդրումներ կատարել ֆեյք ICO-ներում:
«ICO զեղծարարությունների չորրորդ ամենատարածված եղանակը կազմակերպիչների կողմից միջոցների հափշտակումն է: Նրանցից շատերն ի սկզբանե բարի նպատակներ են ունեցել, սակայն, ստանալով միջոցները, չեն դիմացել եւ գողացել են դրանք, քանի որ մեծ փողերից գլուխը կորցրել են»,- նշում է Banki.ru-ն:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: