KPMG աուդիտորական ընկերությունն ու H2 Ventures վենչուրային հիմնադրամը հրապարակել են Fintech 100 ամենամյա զեկույցը, որտեղ ներկայացված են ոլորտի 100 ամենանորարար եւ առաջադեմ ընկերությունները:Վարկանիշի առաջին եռյակում չինական ընկերություններ են՝ Ant Financial-ը, որին պատկանում է Alipay առցանց վճարային հարթակը, ունեցվածքի առցանց ապահովագրության ոլորտում գործող ZhongAn ընկերությունը, որը կիրառում է Big Data տեխնոլոգիան, եւ էլեկտրոնիկայի Qudian առցանց խանութը, որը տրամադրում է տեխնիկա ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին՝ ապառիկի միջոցով:Չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրել են Big Data-ի կիրառմամբ առողջության ապահովագրությամբ զբաղվող ամերիկյան Oscar-ն ու առցանց վարկավորմամբ զբաղվող ամերիկյան Avant ընկերությունները:Զեկույցի հեղինակների խոսքով՝ Ֆինտեխ 100-յակում ներառված են ընկերություններ 29 երկրից, ինչը «վկայում է այն մասին, որ ֆինտեխը չի «պատկանում» որեւէ առանձին երկրի եւ տարածաշրջանի. այն գլոբալ ֆենոմեն է»:Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված է 41 ընկերություն Մեծ Բրիտանիայից եւ Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա տարածաշրջաններից, 29 ընկերություն՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից եւ 30 ընկերություն՝ Ասիայից (այդ թվում՝ Ավստրալիա եւ Նոր Զելանդիա):Ինչ վերաբերում է ցանկի ոլորտային բաշխմանը, ապա առաջատար 100-յակում գերակշռում են վարկավորման (32 ընկերություն) եւ վճարային (21) ծառայությունների ոլորտի կազմակերպությունները: Միաժամանակ, ներառված է 15 ընկերություն՝ գործառնությունների եւ կապիտալի շուկայի, 12-ը՝ ապահովագրության, 7-ը՝ ունեցվածքի կառավարման, 6-ը՝ Regtech (regulatory technology, տեխնոլոգիաների կիրառում կարգավորչական գործընթացներում - խմբ.) եւ կիբերանվտանգության, 4-ը՝ բլոկչեյն եւ թվային արժույթների եւ 3-ը՝ տվյալների եւ վերլուծության ոլորտներից:Զեկույցի հեղինակները ցանկը բաժանել են երկու մասի՝ Թոփ 50 եւ Զարգացող 50: Առաջին խմբի ընկերությունները միայն անցած տարում ավելացրել են իրենց կապիտալը $4,8 մլրդ-ով, իսկ ընդհանուր գործունեության ընթացքում՝ $27 մլրդ-ով: Երկրորդ խմբի ընկերությունների նույն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար $600 մլն եւ $1 մլրդ:Զեկույցում ընկերությունները դասակարգելիս հաշվի են առնվել նրանց ներգրաված ընդհանուր կապիտալն ու կապիտալի գերաճը, ինչպես նաեւ գործունեության ոլորտն ու աշխարհագրական դիրքը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 35397