Սբերբանկը կազմակերպել է Ռուսաստանի բանկային համակարգի պատմության մեջ բլոկչեյնի հիման վրա վճարման առաջին պիլոտային գործարքը՝ կիրառելով IBM Blockchain հարթակը:Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, Սբերբանկի գործընկերոջ եւ պիլոտային գործարքի մասնակցի կարգավիճակում հանդես են եկել «Մեգաֆոն»-ը, «Մեգալաբս»-ը («Մեգաֆոն»-ի դուստր ընկերությունը – խմբ.), Ալֆա Բանկն ու IBM ընկերությունը: 16.10.2017 | 09:16 Ռուսաստանում ստեղծվել է առաջին բլոկչեյն կոնսորցիումը «Sberbank CIB-ը կազմակերպել է բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ վճարողից ստացողին միջոցներ փոխանցելու գործընթացը: Սբերբանկի ՏՏ ենթակառուցվածքում ներդրված է գործարքների միասնական կարգի որոշման ծառայություն, ցանցի հաստատման կենտրոն եւ հաճախորդի վեբ-հավելված՝ անձնական կաբինետի գործիքակազմով: Սբերբանկի եւ Ալֆա Բանկի համապատասխան տիրույթում են գտնվել նաեւ բլոկչեյն ցանցի անհրաժեշտ հանգույցները: Ստեղծված տեխնոլոգիական գործընթացը բազային սցենար է, որի հիման վրա մշակվելու է հաշվարկային գործիքակազմ»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Լուսանկարը՝ Մեգաֆոն Sberbank CIB-ի գործադիր տնօրեն Ստելլա Կուդաչկինայի խոսքով՝ հաշվարկների իրականացման գործընթացում այս տեխնոլոգիայի կիրառման կարեւորությունն առաջին հերթին պայմանավորված է կողմերի միջեւ փոխանցման մեծ արագությամբ. փոխանցումից հետո գործարքն արտացոլվում է ստացողի հաշվին գործնականորեն իրական ժամանակում՝ ի տարբերություն փոխանցման ավանդական համակարգի:««Մեգաֆոն»-ը միացել է բլոկչեյնի կիրառմամբ վճարային գործարքի փորձարկման այս նախաձեռնությանը: Այն ընդգծում է ընկերության ձգտումը՝ հաստատելու առաջատարի իր դիրքը Ռուսաստանի թվային տնտեսության զարգացման գործում»,- նշել է «Մեգաֆոն»-ի ֆինանսական տնօրեն Գեւորգ Վերմիշյանը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 32288