Evocabank-ը դեկտեմբերի 1-ից կգործարկի online վարկատեսակ

14.11.2017 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Evocabank #EvocaTouch
Mobile First ձեւաչափով առաջնորդվող Evocabank-ը դեկտեմբերի 1-ից կգործարկի EvocaTouch հավելվածի միջոցով 24/7 ռեժիմում հաստատվող online վարկատեսակ:

Բանկում նշել են, որ online վարկերը կտրամադրվեն դրամով, 14% տարեկան անվանական տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կկազմի 500 000 դրամ, առավելագույն ժամկետը՝ 12 ամիս:


Վարկը կհաստատվի online, ավտոմատ կերպով՝ առանց մարդու միջամտության: Հաճախորդը վարկի հաստատման մասին տեղեկացումը կստանա EvocaTouch հավելվածի միջոցով դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը 5 րոպեի ընթացքում:

Evocabank-ի քարտապանները վարկի գումարը կստանան անմիջապես իրենց քարտերին 24/7 ռեժիմում:

Evocabank-ի քարտապան չհանդիսացող անձիք վարկի գումարը կկարողանան ստանալ Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում աշխատանքային ժամերի ընթացքում, անմիջապես՝ վարկի հաստատումը ստանալու պահից սկսած:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 24.77%-ից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW