Հետազոտություն. ֆինանսական ոլորտը թվայնացման տեմպերով առաջ է անցել ՏՏ-ից

08.11.2017 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Korn Ferry
Korn Ferry խորհրդատվական խումբը համեմատել է տարբեր երկրների եւ ոլորտների ընկերությունները՝ ըստ թվային տնտեսությանն ադապտացվելու աստիճանի. ֆինանսական ոլորտը ճանաչվել է առաջատար՝ հետեւում թողնելով նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ինդուստրիան:

Ինչպես հաղորդում է Finparty.ru-ն, հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է 362 ընկերություն 14 երկրից եւ մակրոտարածաշրջանից: Ընկերություններն ընտրվել են 5 տարբեր ոլորտից՝ սպառողական սեկտոր, ֆինանսներ, առողջապահություն, արդյունաբերություն եւ տեխնոլոգիաներ:

Նրանք գնահատվել են 5 ցուցանիշի համաձայն՝ որոշումների կայացման արագություն, ներքին հարաբերություններ, կենտրոնացում թվայնացման վրա, բաց եւ թափանցիկ աշխատանք, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրման համար պատասխանատու աշխատակիցների լիազորություններ: Արդյունքում յուրաքանչյուր ընկերության, ոլորտի եւ երկրի համար հաշվարկվել է թվային կայունության ինդեքս՝ ցուցանիշ, որն արտացոլում է թվային տնտեսության պայմաններին ադապտացվելու աստիճանը:

Դիտարկված ոլորտների մեջ թվային կայունության առաջատար է դարձել ֆինանսական ոլորտը:

«Այս ոլորտի ներկայացուցիչները վերջին տարիներին ունեն ամենահզոր մոտիվացիան՝ նոր թվային մշակույթ անցում կատարելու համար, փորձում են պաշտպանել հաճախորդների տվյալները եւ շուկայական մասնաբաժինը, ինչպես նաեւ ճգնաժամի պայմաններում պահպանել սպառողներին եւ սեփական աշխատակազմը»,- նշել են Korn Ferry-ում:

Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, ապա այն գրավել է վարկանիշում երկրորդ տեղը:

«ՏՏ ոլորտը բաղկացած է ոչ միայն «կախարդական» ինովացիոն կենտրոններից, այլեւ ավելի ծանրակշիռ կազմակերպություններից, որոնք վաղուց են շուկայում եւ կառուցվածքի, մշակույթի ու աշխատանքային գործընթացների արդիականացման կարիք ունեն»,- նշել են խորհրդատվական խմբում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 26831
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW