«Яндекс.Касса»-ն տեխնիկապես պատրաստ է բիթքոինների օգտագործմանը

30.10.2017 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Яндекс.Касса» #բիթքոին
«Яндекс.Деньги» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Գլազաչեւը հայտարարել է, որ «Яндекс.Касса»-ն տեխնիկապես պատրաստ է բիթքոինների օգտագործմանը՝ ապրանքի դիմաց վճարելու համար. «սպասում ենք կարգավորչի կանաչ ազդանշանին»։

«Կրիպտոարժույթների առումով մենք գտնվում ենք նույն փուլում, ինչ 2000-ականներին, երբ հայտնվում էին էլեկտրոնային դրամապանակները։ Այն ժամանակ էլ շուկան նոր էր, գործունեությունը չէր կարգավորվում, սակայն սկզբնական փուլում կուտակած փորձը հետագայում հիմք հանդիսացավ շուկայի կարգավորման համար»,- Kommersant.ru-ին տված հարցազրույցում ասել է Իվան Գլազաչեւը։

Այս համատեքստում նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել կարգավորչի հետ՝ ինչպես նորմատիվային, այնպես էլ տեխնոլոգիական տեսանկյունից, ներառյալ այս կամ այն պիլոտային ծրագրերի իրականացումը ընկերության հենքի վրա։

«Մենք համագործակցում ենք աշխատանքային խմբերի հետ, որտեղ այսօր քննարկվում են կրիպտոարժույթների հետ կապված տարբեր գաղափարներ։ Օրինակ, վերջերս կարծիք էր հնչել, որ կրիպտոարժույթների հետ գործարքները պետք է հասանելի լինեն միայն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին։ Ըստ էության, սա հավասարեցում է արժեթղթերի հետ, ընդ որում, ոչ թե հասարակ, այլ այն արժեթղթերի, որոնք հասանելի են միայն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին։ Սա՝ որպես մեկ մոտեցում։

Հաջորդ մոտեցումը՝ շուկան դարձնել բաց, սակայն հատուկ ռեժիմով. եթե ռիսկային է գնել կամ վաճառել, ապա եկեք գոնե հնարավորություն տանք վճարել նրանց, ովքեր արդեն գնել են։ Չէ՞ որ շատերի մոտ կան կրիպտոարժույթներով դրամապանակներ՝ թող նրանք հնարավորություն ունենան ծախսել այդ փողերը, վճարել դրանցով տարբեր հարթակներում։ Մեզ համար հետաքրքիր է հենց այս մոտեցումը»,- ընդգծել է Իվան Գլազաչեւը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 34460
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW