Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Առաքելյանը Banks.am-ին է տրամադրել իր հեղինակած հոդվածը: Որոշ խմբագրումներով այն ներկայացնում ենք ստորեւ:Բլոկչեյնն այսօր աշխարհում ամենաքննարկվող տեխնոլոգիաներից մեկն է, սակայն Հայաստանում քչերը գիտեն այն մասին, որ մեր հարեւան Վրաստանում այն արդեն գտել է իր կիրառությունը ոչ միայն մասնավոր, այլ նույնիսկ պետական հատվածում։ Դեռ ավելին՝ Վրաստանը մայնինգի համար հաշվարկային հզորությունների օգտագործմամբ աշխարհում երրորդն է՝ գերազանցելով բոլոր եվրոպական երկրների ցուցանիշը միասին վերցրած (զիջում է միայն ԱՄՆ-ին եւ Չինաստանին)։Այս ոլորտի շոգեքարշը 2011թ. հիմնված BitFury կորպորացիան է, որը, բացի մայնինգից, զբաղվում է վերջինի համար սարքավորումների արտադրությամբ։Վրաստանի տարածքում տեղակայված են BitFury-ի մի քանի դատա կենտրոններ, որոնցից Գլդանի շրջանինը, 2015թ. դրությամբ, համարվում էր ամենախոշորը: Այս դատա կենտրոնների վրա, տարբեր տվյալներով, ծախսվել է շուրջ $30 մլն։BitFury-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վալերի Վավիլովի խոսքով՝ վրացական շուկա մուտք գործելու գաղափարը նրա մոտ ծագեց, երբ ընկերների հետ խինկալի էր վայելում վրացական ռեստորանում։ Իրականում որոշիչ գործոնն ամենեւին էլ խինկալին չէր։ Ընկերության ղեկավարությունից Գեորգի Կիկվաձեն պնդում է, որ վրացական շուկա մուտք գործելու պատճառներն էին ցածր հարկերը, էլեկտրաէներգիայի ցածր սակագները եւ գործարար լավ միջավայրը:Մինչ եվրոպական երկրներում եւ Ռուսաստանում բլոկչեյնը զանազան ձեւաչափերի քննարկման առարկա է, Վրաստանի կառավարությունը խոսքից անցել է գործի։ 2016թ. ապրիլին Վրաստանի կառավարությունը եւ BitFury ընկերությունը հայտարարեցին հեղափոխական նոր համակարգի ստեղծման մասին, որով հողատարածքների սեփականության իրավունքի գրանցումը կատարվելու էր բլոկչեյն տեխնոլոգիայով։ Իսկ 2017թ. փետրվարի 7-ին Կվիրիկաշվիլիի ղեկավարած կառավարությունը հին համաձայնագրին ավելացրեց նաեւ անշարժ գույքով գործարքների ստուգման մեխանիզմը։ Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի խոսքով՝ քաղաքացիները կարող են «հանգիստ քնել»՝ վստահ լինելով, որ իրենց սեփականության իրավունքները պաշտպանված են։ The Economist-ի տվյալներով` արդեն կատարվել է հողի սեփականության գրանցման մոտ 160 000 դեպք։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 35543