Մոտ օրերս կրիպտոարժութային շուկայում համալրում է սպասվում՝ բիթքոինը կարող է «կրտսեր եղբայր» ունենալ՝ Bitcoin Gold-ը (BTG)։Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, վերջինիս ստեղծողները նախատեսում են հոկտեմբերի 25-ին իրականացնել այսպես կոչված ֆորք (անգլ. fork՝ ճյուղավորում) գործարքը՝ բաժանելով բիթքոինի շղթաները բլոկչեյնում։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ապա BTG-ն կարող է կրկնել բիթքոին քեշի (BCH) հաջողությունը, որը ստեղծվեց ս․թ․օգոստոսի սկզբին՝ կրկին ֆորքի արդյունքում։ 02.08.2017 | 09:43 Բիթքոինը «կկիսվի երկու մասի» Փորձագետների գնահատմամբ՝ ֆորքի հիմնական նպատակն է՝ ստանալ բիթքոինի այնպիսի նմանակ, որը կկարողանան «արտադրել» ավելի մեծ թվով մասնակիցներ՝ դրանով իսկ նվազեցնելով խոշոր մայնինգային ֆերմաների ազդեցությունը։ Bitcoin Gold-ի նախաձեռնողները մտադրված են օգտագործել նոր ալգորիթմ, որը կվերացնի խոշոր ֆերմաների մենաշնորհը։Ըստ կանխատեսումների՝ Bitcoin Gold-ի արժեքը կարող է տատանվել մի քանի հարյուրից մինչեւ հազար դոլար։Նախատեսվող ֆորքն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել բիթքոինի փոխարժեքի վրա՝ վերջին շրջանում բիթքոինը թանկացել է մոտ 2 անգամ, իսկ ս.թ. հոկտեմբերի 20-ին առաջին անգամ գերազանցել է $6 հազ․ ցուցանիշը։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 32083