«Ինգոսստրախ»-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Միխայիլ Վոլկովը կարծում է, որ ֆինտեխ ընկերությունները դասական ապահովագրական կազմակերպություններին կարող են սպառնալ միայն միջնաժամկետ հեռանկարում:Banks.am-ի հետ զրույցում նա նշել է, որ «ֆինտեխ» տերմինին զուգահեռ այսօր արդեն շրջանառվում է «ինշուրտեխ»-ը:«Այս ընկերություններն ակտիվ աշխատում են եւ ձգտում նոր մոտեցումներ մշակել ոլորտում: Նրանք, իհարկե, իրենց արագության եւ նորարարության հաշվին միջնաժամկետ հեռանկարում կարող են սպառնալիք ներկայացնել դասական ապահովագրական ընկերությունների համար: Սակայն մենք էլ տեղում չենք դոփում, այլ ուշի-ուշով հետեւում ենք այս ընկերություններին եւ ինքներս էլ անընդհատ ներդրում ենք կատարում առաջադեմ տեխնոլոգիաներում»,- ասել է Միխայիլ Վոլկովը:«Ինգոսստրախ»-ի ղեկավարի խոսքով՝ իրենք ձգտելու են լինել առավելագույնս թվայնացված, արագ եւ հաճախորդամետ, հետեւաբար՝ լիահույս են, որ ապագայում եւս կպահպանեն առաջատարի իրենց դիրքը շուկայում եւ լուրջ մրցակից կդիտարկվեն նաեւ ֆինտեխ ընկերությունների կողմից:«Ասել, թե ֆինտեխ ընկերություններն ապագա չունեն, մոլորություն կլինի: Մյուս կողմից, սխալ կլինի նաեւ կարծելը, թե մենք կկորցնենք շուկան հօգուտ այս ընկերությունների: Ամեն դեպքում, ֆինանսական կայունությունն ապահովագրական ոլորտի համար ամենակարեւորն է, իսկ ֆինտեխ ընկերությունները մեզ կստիպեն լինել ավելի արագ եւ հաճախորդամետ»,- հայտարարել է Միխայիլ Վոլկովը:Մինչդեռ նա չի ժխտել թվային տեխնոլոգիաների ահռելի դերն ապագայի աշխարհում:«Վաղվա օրը թվային տեխնոլոգիաներինն է, հետեւաբար՝ մենք անում ենք եւ անելու ենք ամեն ինչ՝ միջազգային մակարդակով այս տեխնոլոգիաների ներդրման առաջատարներից լինելու համար: Վստահ ենք՝ ապահովագրական ինդուստրիան պահանջված է լինելու շուկայում դեռ երկար տարիներ, եւ «Ինգոսստրախ»-ը տեսնում ենք վաղվա ապահովագրական շուկայի առաջատարի դերում»,- ընդգծել է Միխայիլ Վոլկովը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 37755