Evocabank-ը հոկտեմբերի 1-ին գործարկել է իր նոր՝ EvocaTouch մոբայլ հավելվածը։Ինչպես նշել են բանկում, EvocaTouch-ն ունի մի շարք նոր գործառույթներ, որոնցով առանձնանում է հայաստանյան այլ հավելվածներից: Մասնավորապես, առանց բանկ այցելելու ներբեռնելով հավելվածը՝ օգտատերը հնարավորություն է ստանում միանգամից դառնալ բանկի հաճախորդ՝ ուղարկելով առցանց հայտ: Հավելվածից օգտվելու համար պարտադիր չէ լինել Evocabank-ի հաճախորդ: EvocaTouch-ն ավտոնոմ ռեժիմում մոտ օրերս կաշխատի նաեւ որպես վճարային տերմինալ՝ ցանկացած բանկի քարտատիրոջ համար: 16.09.2017 | 14:12 Վազգեն Գեւորկյան. Evocabank-ը նոր իրականություն է ստեղծում Նույն օրը մեկնարկել է նաեւ Evocabank-ի առաջին ակցիան, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ուղեւորության մեկնելու Դուբայ եւ ներկա գտնվելու Ջենիֆեր Լոպեսի համերգին: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել երկու քայլ՝ հոկտեմբերի 1-ից 31-ը ներառյալ ժամանակահատվածում ներբեռնել EvocaTouch հավելվածը App Store-ից կամ Google Play-ից եւ հավելվածի միջոցով ձեռք բերել MasterCard կամ Visa քարտ: Ակցիայի բոլոր մանրամասները ներկայացված են այստեղ:Բանկի Մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Banks.am-ին հայտնել են, որ «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի 29.09.2017թ. արտահերթ ժողովի որոշմամբ՝ 2017թ. հոկտեմբերի 1-ից «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի:«Էվոկաբանկի ռազմավարությունն ուղղված է արագ, պարզ եւ նորարար ծառայությունների մատուցմանը՝ շնորհիվ տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառման եւ ֆինանսական մոբայլ ծառայությունների զարգացման:Բանկը գործելու է Mobile First ձեւաչափով, այն է՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս, նախեւառաջ հաշվի է առնվելու դրա՝ հավելվածի միջոցով օգտագործման հարմարավետությունը»,- ընդգծել են բանկում։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 37893