Սբերբանկն արհեստական բանականության ներդրման շնորհիվ տարեկան ավելի քան $2 մլրդ շահույթ է ստանում, հայտնում է բանկի ղեկավար Գերման Գրեֆը: «Շուրջ $2 մլրդ զուտ շահույթ մենք ստանում ենք արհեստական բանականության համակարգերի վրա հիմնված ժամանակակից մոդելների ներդրման հաշվին: Սբերբանկի տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնի շրջանակում արհեստական բանականությամբ 10 նախագծերի իրականացումից տարեկան եկամուտն ու ծախսերի խնայողությունը կազմել է ընդհանուր առմամբ $13 մլրդ»,- Գերման Գրեֆի խոսքը մեջբերում է «Տասս»-ը: 30.06.2017 | 10:37 Սբերբանկ. Մարդիկ vs թվային տեխնոլոգիաներ Սբերբանկը ծրագրում է մինչեւ հաջորդ տարեվերջ արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառմամբ իրականացնել 159 նախագիծ:Ինչպես նշել է բանկի նախագահը, արհեստական բանականության ներդրումն արմատապես փոխում է ընկերության ներքին բիզնես լանդշաֆտը՝ բիզնես մոդելը, հաճախորդների համար հարմարավետությունը, ծախսերն ու շահութաբերությունը: «Եւ եթե ընկերությունն իր գործունեության մեջ չի օգտագործում արհեստական բանականությունը, ապա պարտվում է»,- ընդգծել է Գերման Գրեֆը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 37559