Սբերբանկ. Մարդիկ vs թվային տեխնոլոգիաներ

30.06.2017 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ #Գերման Գրեֆ
Ռուսական Սբերբանկը նախատեսում է երեք անգամ կրճատել հաշվապահների հաստիքները՝ հասցնելով դրանք 500-ի:

Ինչպես գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն, այն մասին հայտարարել է բանկի նախագահ Գերման Գրեֆը:

«Սբերբանկում աշխատում էին 33 հազ. հաշվապահներ, այսօր աշխատում են 1500-ը, իսկ շարունակելու են աշխատել 500-ը»,- նշել է Գերման Գրեֆը՝ չմանրամասնելով կրճատումների ժամկետները:

Բանկի ղեկավարի խոսքով՝ կրճատվելու են նաեւ անդերրայթերների հաստիքները. դրանց թիվը վերջին 3 տարում 4500-ից հասցվել է 1500-ի:

«Սբերբանկի բեքօֆիսում վեց տարի առաջ աշխատում էր 59 հազ. մարդ, այսօր նրանց թիվը 12 հազ. է, 2018-ին մնալու են 5000-ը: Մեր հաշվարկներով՝ եւս երեք տարի անց կաշխատի, լավագույն դեպքում, 1000 աշխատակից»,- ասել է նա:

Գործակալությունը հիշեցնում է, որ հունվարին Գերման Գրեֆը հայտարարել էր, որ մինչեւ 2025-ը Սբերբանկի աշխատակիցների ընդհանուր թիվը կարող է կրկնակի կրճատվել՝ պայմանավորված բանկի digital տրանսֆորմացիայի՝ ծառայությունները թվային դաշտ տեղափոխելու հետ:

Ի դեպ, Սբերբանկը վերջերս իրականացրել է անօդաչու թռչող սարքի միջոցով կանխիկի փորձնական տեղափոխություն: Ժամում 180 կմ արագությամբ ընթացող հատուկ դրոնը բանկի դրամարկղային կենտրոնից գումարը հասցրել է ինկասացիա իրականացնող մեքենային՝ անցնելով շուրջ 10 կմ տարածություն:
Դիտում՝ 17252
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW