Google-ի բաժնետոմսերը 10 տարվա ընթացքում աճել են 13 անգամ

20.08.2014 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Nasdaq ֆոնդային բորսայի տվյալներով, 10 տարիների ընթացքում Google ընկերության արժեթղթերի արժեքն աճել է 1294 %-ով, հաղորդում է Lenta.ru-ն:

Google-ը Nasdaq-ում սկզբնական հրապարակային տեղաբաշխում է (IPO) իրականացրել 2004 թ.-ի օգոստոսին`մեկ բաժնետոմսի գինը  $85, ներգրավելով այն ժամանակ  $1.2 մլրդ: Սա նշանակում է, որ եթե  IPO-ի ընթացքում Google-ում $10 հազարի ներդրում կատարվեր  եւ մինչ օրս պահպանվեր բաժնետոմսերի այդ փաթեթը, ապա այսօր դրա արժեքը կգերազանցեր  է $139 հազ 458:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ, միայն 10 ամերիկյան ընկերություններ են վերջին 10 տարիների ընթացքում բաժնետոմսերի արժեքի առավել ակտիվ աճ գրանցել:

Նշվում է նաեւ,  որ $397 մլրդ շուկայական կապիտալացումը ներկայումս թույլ է տալիս Google-ին համարվել աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը, զիջելով միայն Apple-ին եւ Exxon Mobil-ին:


Դիտում՝ 3518

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW