ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ֆոնդային բորսայում այսօր հայտարարվել է Արարատբանկի արժեկտրոնային պարտատոմսերի 8-րդ թողարկման մասին:$1 մլն ծավալով, $25 անվանական արժեքով, 8% տարեկան տոկոսադրույքով եւ 4 տարի շրջանառության ժամկետով 40.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մայիսի 31-ից հունիսի 20-ը` բաժանորդագրության միջոցով:Պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում եւ կգնանշվեն շուկա ստեղծողների միջոցով: Դրանք առանց սահմանափակման հասանելի կլինեն բոլորին: Շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան արտարժույթային պարտատոմսերով առք ու վաճառք իրականացնելու բացի, կնքել համապատասխան ՌԵՊՈ գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ:Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, բանկը կկատարի պարտատոմսերի երկու հետգնում, որոնց ընթացքում գնված պարտատոմսերը հնարավոր կլինի հետ վաճառել բանկին: Շրջանառության ընթացքում եւս ցանկացած պահի հնարավոր է պարտատոմսերի վաճառք, որի դեպքում հետ կստանան ոչ միայն ներդրված գումարը, այլեւ կուտակված տոկոսները: Հետգնումը կկատարվրի 2016-ին եւ 2017-ին, իսկ եկամտաբերույթունը կկազմի 8.25% եւ 8.15%:Ներկայումս Արարատբանկի շրջանառվող պարտատոմսերով գործարքների ծավալը երկրորդային շուկայում կազմում է 100 մլն դրամ (դրամով արտահայտված պարտատոմսերի դեպքում) եւ $1 մլն 220 հազ. (դոլարով արտահայտված պարտատոմսերի դեպքում):ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի փոխանցմամբ, 2013-ի համեմատ Արարատբանկի արժեթղթերի շրջանառությունն այս տարի արդեն ավելի քան երեք անգամ աճ է գրանցել: Tweet Դիտում՝ 2458