Արարատբանկի 7-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են բորսայում

08.08.2013 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Արարատբանկի 7–րդ թողարկման պարտատոմսերն այսօր ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի երկրորդային (Bbond) ցուցակում:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բորսայական հապավումն է՝ ARBKB7, հաղորդում է ֆոնդային բորսան:

Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում շրջանառվում են Արարարտբանկի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաեւ ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկու թողարկումները (ARBKB5, ARBKB6): Ընկերության պարտատոմսերի եւս 3 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008 եւ 2009 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են:

Դիտում՝ 5398
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW