ԱՐՑԱԽ ՀԷԿ-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում

19.02.2013 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերի առաջին թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում:

Թողարկողի անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ընդգրկվել են Bbond ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է $10 000 անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով եւ 10% տարեկան եկամտաբերությամբ 600 արժեկտրոնային պարտատոմս:

«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, ընկերությունը գործարկում է մի քանի ՀԷԿ-եր: «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն մուտք գործեց Հայաստանի արժեթղթերի շուկա 2009-ին՝ առաջին անգամ ՀՀ-ում իրականացնելով բաժնետոմսերի հրապարակային առաջարկ, եւ այնուհետեւ հաջողությամբ տեղաբաշխեց բաժնետոմսերի երեք լրացուցիչ թողարկումներ: Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել թողարկողի կայք՝  www.artsakhhpp.com:

Դիտում՝ 9038

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW