ՍԱՍ-ԳՐՈՒՊ-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

29.01.2013 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով Bbond ցուցակում:

Թողարկումը ներառում է $10 անվանական արժեքով, 24 ամիս մարման ժամկետով եւ 10.1% տարեկան եկամտաբերությամբ 700,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն SASGB1 բորսայական հապավմամբ:

Տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը:

ՍԱՍ ԳՐՈՒՊ -ի գործունեության հիմնական ուղղությունը մանրածախ առեւտուրն է: Ընկերությանն է պատկանում հայաստանյան «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը, որը գործարկել է Հայաստանում միակ օնլայն սուպերմարկետը՝ sas.am:

Դիտում՝ 14744

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW