Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» (ԱՀԸ) ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 4րդ թողարկման տեղաբաշխում՝ 1 միլիարդ ՀՀ դրամ ծավալով:ԱՀԸ պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով եւ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 948,425,776.30 ՀՀ դրամ, պահանաջարկը` 1,074,419,323 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7562%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10.9997%, հայտնել են բորսայում:Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն չորրորդ թողարկումն է: ԱՀԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկումը (NMCCB3) թույլատրվել է առեւտրին բորսայի պարտատոսմերի ազատ Cbond շուկայում 25.09.2012թ.-ին եւ շրջանառվելու է մինչ 25.03.2013թ: Tweet Դիտում՝ 5435