Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են բորսայում

07.06.2012 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխում՝ 1 մլրդ դրամ ծավալով:

Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ամբողջությամբ, եւ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 956,991,953.53 դրամ, պահանաջարկը` 1,353,011,951.21 դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.8408%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.3%:

ԱՀԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը (NMCCB1) Բորսայում իրականացված առաջին տեղաբաշխումն էր: 02.12.2011թ. այն թույլատրվեց առեւտրի Բորսայի ազատ Cbond հարթակում, իսկ 24.05.2012թ. մարվեց եւ դուրս եկավ բորսայական շրջանառությունից:

Դիտում՝ 6841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW