Ջորջ Սորոս. Եվրոն փրկելու համար 3 ամիս է մնացել

04.06.2012 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. Միլիարդատեր Ջորջ Սորոսը կարծիք է հայտնել, որ եվրոպական ղեկավարները 3 ամիս ժամանակ ունեն եվրոն փրկելու համար, հաղորդում է BBC-ն:

Պատճառը, ըստ հանրահայտ գործարարի, Գերմանիայի տնտեսության աշնանը սպասվող աճի դանդաղումն է, ինչը կդժվարացնի Եվրոպայի խոշորագույն տնտեսության համար օգնության տրամադրումը ԵՄ ավելի թույլ իր գործընկերներին:

Իտալիայում տեղի ունեցած համաժողովի ընթացքում նա կարծիք է հայտնել, որ ԵՄ ղեկավարները չեն հասկանում ընթացիկ ճգնաժամի էությունը: Սորոսն ասել է, որ ԵՄ ղեկավարներն ավելի շատ կենտրոնանում են պետական պարտքերի մակարդակի վրա, մինչդեռ ընթացիկ ճգնաժամն «ավելի շատ բանկային խնդիր է եւ կապված է տնտեսությունների մրցունակության հետ»: 

Սորոսը քննադատել է ԵՄ մի շարք երկներում, մասնավորապես, Հունաստանում, Իտալիայում եւ Իսպանիայում սուր տնտեսման քաղաքականության կիրառումը: «Անհնար է փոքրացնել պարտքային բեռը՝ ճնշելով տնտեսությունը: Պարտքերը մարելու միակ ճանապարհն աճի խթանումն է»,- ասել է միլիարդատերը:

Դիտում՝ 6924

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW