Երեւան/Մեդիամաքս/. ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը կարծիք է հայտնել, որ դրամի ներկայիս արժեզրկման հիմնական ներքին գործոնը նախաարձակուրդային ժամանակաշրջանում բնակչության շրջանում արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճն է:Այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայկ Մնացականյանն ասել է, որ արտաքին գործոններից հիմնականը դոլարի արժեւորումն է՝ կապված նավթի միջազգային գների նվազման հետ:Տնտեսագետի կարծիքով, արտաքին գործոնը հունիսից թուլանալու է՝ հաշվի առնելով Լոնդոնի եւ Նյու-Յորքի բորսաներում հուլիսյան նավթային ֆյուչերսների՝ նախորդների համեմատ փոքր-ինչ թանկ լինելը: Հայկ Մնացականյանը կարծիք է հայտնել նաեւ, դրամի արժեզրկումը մեծ ազդեցություն չի ունենա գնաճի ուժգնացման վրա՝ հաշվի առնելով ընդհանուր թույլ գնաճային միջավայրը, եւ Կենտրոնական բանկին կհաջողվի պահել այն 4+/-1,5 տոկոսային կետ միջակայքում:ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վերջին՝ մայիս 25-ի առեւտրային նստաշրջանում դրամը շարունակել է էժանանալ դոլարի նկատմամբ՝ արժեզրկվելով 0,3%-ով: Դոլարի փակման գինը կազմել է 406,75 դրամ, միջին կշռվածը՝ 407,22 դրամ: Tweet Դիտում՝ 4323