Հայէկոնոմբանկը եւ ՎԶԵԲ-ը $6 մլն-ի պայմանագիր են կնքել ՓՄՁ վարկավորման շուրջ
22.12.2011 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ PanArmenian Photo


Երեւան/Մեդիամաքս/. Հայէկոնոմբանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) այսօր կնքել են $6 մլն-ին համարժեք դրամի վարկային պայմանագիր, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը տեղեկացրել է, որ վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով:
“Այս վարկային պայմանգիրը կարեւոր է այն առումով, որ այն համապատասխանում է ՎԶԵԲ-ի` Հայաստանի մասով որդեգրած ռազմավարությանը` աջակցելու միկրո, փոքր եւ միջին ընկերություններին”,- ասել է բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը:
Նրա խոսքով, պայմագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը տեխնիկական աջակցություն կտրամադրի Հայէկոնոմբանկին` սկսնակ բիզնեսի վարկավորման եւ գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրման հետ կապված:
Հայէկոնոմբանկի վարչության նախագահ - գործադիր տնօրեն Արմեն Նալջյանն իր հերթին կարեւորել է այն հանգամանքը, որ պայմանագրով ներգրավվող միջոցները ՀՀ դրամով են եւ զերծ են փոխարժեքային ռիսկից:
“Մենք շարունակելու ենք մեր գործընկերներից ՀՀ դրամով միջոցներ ներգրավելու գործընթացը”,- ասել է Արմեն Նալջյանը:
Ներկայացնելով վարկի տրամադրման պայմանները` Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենը նշել է, որ վարկը տրամադրվելու է միկրովարկերի ստորաբաժանման կողմից` տարեկան սկսած 14% տոկոսադրույքով:
Վերջին լուրեր
19.03.2025 | 12:08 Ֆինտեխ
Ֆինտեխ ընկերությունները ԱՄՆ-ում ձգտում են բանկի կարգավիճակ ստանալ
18.03.2025 | 16:13 Նորություններ
ԿԲ նախագահ. Տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումը ճիշտ գործարք է
18.03.2025 | 13:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: