Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, մասնավորապես՝ 1․ AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․• տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 27,565,300,000 դրամ,• միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.6845%, • արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9%: 2․ AMGN36294293 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․• տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,• միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.4851%,• արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.4%: 3․ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․• տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,• միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.0136%, • արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.6%:4․ AMGT52054278 տարբերակիչ ծածկագրով եւ 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․• տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 5,000,000,000 դրամ,• միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.9643%։Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 4819