Մարտի 2-ից օգոստոսի 2-ը Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային պարտատոմսերի հերթական տրանշը:Բանկից հայտնել են, որ 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ներառում են 300,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 02.03.2029թ.:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ կգնանշվեն շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1):Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:Հայէկոնոմբանկի թողարկած դրամային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել նաեւ առցանց AEB Mobile հավելվածի եւ AEB Online համակարգի միջոցով: AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 647