Ֆասթ Բանկի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաեւ հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով

22.01.2026 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆասթ Բանկ #պարտատոմս
Ֆասթ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաեւ հեռավար ձեւաչափով առանց մասնաճյուղ այցելելու ՝ Ֆասթ Բանկ Մոբայլի կամ առցանց բանկինգի միջոցով։ 

Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածի եւ առցանց բանկինգի միջոցով պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելված, գլխավոր էջում ընտրել «Պարտատոմսեր», ապա «Ընթացիկ տեղաբաշխումներ» բաժինները։ Ընդամենը մի քանի դաշտ լրացնելուց հետո պարտատոմսերի ձեռբերման գործընթացն իրականացվում է։
Ձեռք բերված պարտատոմսերը եւ դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։

Բանկից հիշեցնում են, որ Ֆասթ Բանկի կողմից այս պահին տեղաբաշխվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով դրամային արժեկտրոնային պարտատոմսեր։ 

Տեղաբաշխումն ավարտվելու է մարտի 10-ին։ Պարտատոմսերն ունեն 10.75% տարեկան տոկոսային եկամտաբերություն եւ ազատված են եկամտային հարկից։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով։

ՀՀ ԿԲ նախագահի 29.12.25թ-ի թիվ 1/452Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետեւյալ ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ բանկի ցանկացած մասնաճյուղ։

 Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 763
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW