Դեկտեմբերին կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 1504 գործարք

09.01.2026 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆոնդային բորսա #պարտատոմս
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները, ըստ որի ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առեւտրային միջավայրը՝ «ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը»:

Դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 32․5 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 105 գործարք՝ շուրջ 29 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 328 %-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 1504 գործարք, մոտ 13,3 մլրդ ՀՀ դրամ ծավալով, դեկտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 167 կորպորատիվ պարտատոմսերով։ 

Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ շուրջ 467 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 217 %-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.29 %-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 190 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ: Դեկտեմբեր ամսին կնքվել է 37 ռեպո գործարք։

Զամբյուղային ռեպո հարթակում դեկտեմբեր ամսվա ընթացքում կնքվել է 5 գործարք՝ մոտ 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։

Դեկտեմբերին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 4 գործարք՝ շուրջ 877 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 381-381.40 դրամ միջակայքում, առաջարկը՝ 381․25-381.75 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 381.35 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:
Դիտում՝ 1901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW