Հայէկոնոմբանկն առաջարկում է պարտատոմսերի առցանց ձեռքբերում AEB Mobile-ով

15.12.2025 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Պարտատոմս #AEB Mobile #Հայէկոնոմբանկ
Հայէկոնոմբանկը, ընդլայնելով թվային ծառայությունների շրջանակը, AEB Mobile հավելվածի եւ AEB Online համակարգի օգտատերերին առաջարկում է ձեռք բերել Հայէկոնոմբանկի թողարկած դրամային եւ դոլարային պարտատոմսեր: 

Պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմաններն են.

Դրամային պարտատոմսերի դեպքում.

•    տարեկան եկամտաբերություն՝ 10.50%,  
•    մարման ժամկետ՝ 36 ամիս, 
•    անվանական արժեք՝ 10,000 դրամ, 
•    թողարկման ծավալ՝ 3.0 մլրդ դրամ,
•    առաջարկը գործում է ս.թ. սեպտեմբերի 30-ից մինչեւ 2026թ. փետրվարի 28-ը:

Դոլարային պարտատոմսերի դեպքում.

•    տարեկան եկամտաբերություն՝ 5.50%,  
•    մարման ժամկետ՝ 36 ամիս, 
•    անվանական արժեք՝ 100 ԱՄՆ դոլար, 
•    թողարկման ծավալ՝ 5.0 մլն ԱՄՆ դոլար,  
•    առաջարկը գործում է ս.թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 2026թ. փետրվարի 17-ը:

Արժեկտրոնների վճարումն իրականացվում է կիսամյակային պարբերականությամբ:

Պարտատոմսեր կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ 

«Հայէկոնոմբանկը ձգտում է թվային լուծումների միջոցով ներդրումային հնարավորություններն ավելի մատչելի, թափանցիկ եւ հարմար դարձնել իր հաճախորդների համար: Պարտատոմսերում ներդրում կատարելու այս առցանց գործիքը նախատեսված է ինչպես փորձառու ներդրողների, այնպես էլ սկսնակների համար, ովքեր կայուն եկամտով եւ ցածր ռիսկայնությամբ ներդրումային տարբերակ են փնտրում: Ընդհանուր առմամբ, AEB Mobile-ով պարտատոմսեր ձեռ բերելու գործիքը թույլ կտա ապահովել ներդրումների հասանելիությունը եւ ընդլայնել թվային ֆինանսական ծառայությունների շրջանակը», - նշել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ռուբեն Բադալյանը:

Բանկից հիշեցնում են, որ մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ պարտատոմսերի դիմաց վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման: Պարտատոմսերով ներգրավված միջոցները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 667
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW