Հաշվի առնելով ներդրողների մեծ հետաքրքրությունն ու առաջին թողարկումների հաջող տեղաբաշխումը՝ Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Ինչպես հայտնել են բանկից, անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, իսկ արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 13.75%։«Օրեր առաջ Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխել էր առաջին անժամկետ պարտատոմսերը Հայաստանի ֆինանսական շուկայում՝ 3.5 միլիարդ ՀՀ դրամ եւ 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Այդ թողարկումների տեղաբաշխումն ավարտվել էր նախատեսված ժամկետից զգալիորեն ավելի շուտ՝ գրեթե մեկ օրվա ընթացքում։ Ուստի բանկը հաճախորդների պահանջարկը բավարարելու համար ընդունեց պարտատոմսերի նոր թողարկում կատարելու որոշում»,- ասված է հաղորդագրության մեջ։Արժեկտրոնային եկամտի վճարումները կիրականացվեն եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 3 աﬕս ժամկետայնության եկամտաբերությանը գումարելով 6.5%:«Այս նոր ներդրումային գործիքի թողարկումը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի արժեթղթերի շուկայի համար: Այն ներդրողներին հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ: Յունիբանկը շարունակելու է հետեւողականորեն ամրապնդել իր դիրքերը կապիտալի շուկայում՝ առաջարկելով ժամանակակից ներդրումային գործիքներ եւ նպաստելով երկրի ֆինանսական ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշել են բանկում:Անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքում: Tweet Դիտում՝ 750