Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

25.11.2025 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ամիօ բանկ #պարտատոմս
Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով եւ շահավետ ներդրումային հնարավորություն։

Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.

•    Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25% 
•    Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ
•    Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
•    Քանակը՝ 25,000 հատ
•    Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
•    Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս
•    Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14

Բանկից հայտնել են, որ տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին, կշարունակվի մինչեւ 2026թ. հունվարի 21-ը ներառյալ:

Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիքներ եւ երաշխավորվում են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նույնիսկ առանց բանկ այցելելու՝ անմիջապես AMIO Mobile հավելվածում: 

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1303
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW