Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային եւ դոլարային պարտատոմսեր

18.11.2025 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմս
Կոնվերս Բանկը հայտարարում է իր պարտատոմսերի՝ ՀՀ դրամով մեկ եւ ԱՄՆ դոլարով երկու տրանշի (սերիա) տեղաբաշխման մեկնարկը։ Տեղաբաշխումը տեղի կունենա նոյեմբերի 18-ից 2026թ․ փետրվարի 18-ը՝ հետեւյալ պայմաններով.

•    ՀՀ դրամով պարտատոմսերը թողարկվում են ընդհանուր ծավալով 2 միլիարդ դրամ, 24 ամիս շրջանառության ժամկետով եւ տարեկան 9.75 % եկամտաբերությամբ,
•    ԱՄՆ դոլարով (USD) առաջին տրանշը՝ 5 մլն ԱՄՆ դոլար, 36 ամիս շրջանառության ժամկետով եւ տարեկան 5 % եկամտաբերությամբ,
•    ԱՄՆ դոլարով (USD) երկրորդ տրանշը՝ 5 մլն ԱՄՆ դոլար, 48 ամիս շրջանառության ժամկետով եւ տարեկան 5.25 % եկամտաբերությամբ։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ արագ եւ հարմար տարբերակով՝ Converse Mobile հավելվածի միջոցով։ 

«Մենք հանձնառու ենք ակտիվորեն մասնակցել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը եւ հետեւողականորեն իրականացնել մեր ռազմավարությունը՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից եւ մրցունակ ներդրումային գործիքներ, այդ թվում՝ թվային հարթակներում։ Այդ շրջանակում մենք շարունակում ենք ընդլայնել տարբեր արժույթներով եւ մարման ավելի երկար ժամկետներով ներդրումների հնարավորությունները՝ միաժամանակ հանդես գալով ինչպես սեփական, այնպես էլ գործընկերների պարտատոմսերի թողարկումներով»,- ասել է բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:

Տեղաբաշխման արդյունքում ներգրավվող միջոցները կուղղվեն բանկի ռազմավարական ուղղություններին համապատասխան՝ առաջնահերթություն տալով առկա եւ նոր հաճախորդներին տրամադրվող ծառայությունների թվային լուծումների զարգացմանը, միջին եւ փոքր բիզնեսի ֆինանսավորմանը եւ այլն:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1090
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW