Կայացել է 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

11.11.2025 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Պարտատոմս #ֆոնդային բորսա
Հայաստանի ֆոնդային բորսայում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ընդհանուր 25,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 25,000,000,000 դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է, իսկ պահանջարկը՝ 140,460,000,000 դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 8.4622%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.60 % է: 

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 4343

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW