Կայացել է ավելի քան 19.4 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

15.10.2025 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Պարտատոմս #աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ընդհանուր 19,431,400,000 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGB3029A548 տարբերակիչ ծածկագրով եւ 30 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20,000,000,000 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ ավելի քան 19,431,400,000 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 26,981,400,000 մլրդ դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9784 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.20 % է: 

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 3977
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW