Ֆասթ Բանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ

26.09.2025 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ֆասթ Բանկ #պարտատոմս
Ֆասթ Բանկը թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերը տեղաբաշխվում են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով եւ հասանելի են սեպտեմբերի 22-ից դեկտեմբերի 22-ը՝ 4 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով։

Ֆասթ Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը թողարկվել են 2 տարի մարման ժամկետով արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Ի դեպ, այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտային հարկից։ 

Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է այցելել Ֆասթ Բանկի 24/7 աշխատող մասնաճյուղերից որեւէ մեկը։  

ՀՀ ԿԲ նախագահի 23.07.2025թ․-ի թիվ 1/249 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

ՀՀ ԿԲ նախագահի 29.08.25թ-ի թիվ 1/312Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:

Ծրագրային ազդագրի, ազդագրի լրացման եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետեւյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 2827
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW