Ամիօ բանկն առաջարկում է նոր ներդրումային հնարավորություն. դոլարային պարտատոմսեր՝ 5.75% տարեկան արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ:Բանկից հայտնել են, որ այս առաջարկը կապահովի ձեր գումարների անվտանգությունը՝ ստեղծելով կանոնավոր եռամսյակային եկամուտ ստանալու հնարավորություն:Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.• Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 5.75% • Տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար• Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար• Քանակը՝ 50,000 հատ• Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս• Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս• Մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. սեպտեմբերի 11-ից եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը ներառյալ:Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիք՝ երաշխավորված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ճիշտ այնպես, ինչպես ավանդները:Տեղաբաշխումից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում, կունենան շուկա ստեղծող (Marketmaker), իսկ դրանցից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով առավելագույն եկամտաբերություն:Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ: Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2825