Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ամբողջությամբ տեղաբաշխել է 1.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով արտոնյալ բաժնետոմսերը: Ցուցակման գործընթացի ավարտից հետո բաժնետոմսերը կշրջանառվեն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) առեւտրային հարթակում։Բանկից հայտնել են, որ Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը թողարկվել են տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը սահմանվել էր 390 դրամ, նվազագույն ներդրման չափը՝ 1 միլիոն դրամ։ Բաժնետոմսերի այդ տեղաբաշխման՝ հանրությանը պատկանող բաժնեմասը (free float) կազմել է ավելի քան 85%։«Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 8 եւ պարտատոմսերի 26 թողարկում, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են, ինչը վկայում է ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ ներդրողների կողմից բանկի հանդեպ բարձր վստահության եւ ներդրումային գործիքների նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Տեղաբաշխման արդյունքում Յունիբանկի բաժնետերերի թիվը հասել է 400-ի»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 10153