Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով

12.09.2025 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Պարտատոմս #Ամիօ Բանկ
Շտապեք օգտվել ներդրման այս բացառիկ հնարավորությունից՝ ստանալով եռամսյակային եկամուտ: Ամիօ Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական թողարկման մասին՝ ներդրողներին առաջարկելով ապահով եւ շահավետ ներդրումային հնարավորություն։

Բանկից հայտնել են, որ դրամային պարտատոմսերը տրամադրվում են տարեկան 10.25% եկամտաբերությամբ, իսկ դոլարային պարտատոմսերը՝ տարեկան 5.75% եկամտաբերությամբ։ Արժեկտրոնային եկամուտների վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։

Տեղաբաշխումը սկսվել է սեպտեմբերի 11-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը ներառյալ։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11-ը։

Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.

•    Դրամային պարտատոմսերի ծավալը՝ 3,000,000,000 ՀՀ դրամ (30,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս, յուրաքանչյուրը՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով)
•    Դոլարային պարտատոմսերի ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար (50,000 հատ անվանական, չփոխարկվող ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս, յուրաքանչյուրը՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով)

Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիքներ են եւ երաշխավորվում են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում, կունենան շուկա ստեղծող (Marketmaker), իսկ դրանցից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Դիտում՝ 5747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW