Կայացել է 25 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

09.09.2025 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Պարտատոմս #աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ընդհանուր 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Մասնավորապես`  AMGN36294285 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 25 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ 

Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ պահանջարկը կազմել է 71․9 մլրդ դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.2536 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.40 % է: 

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 7166

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW